ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Արամ Խաչատրյանին նվիրված ցուցահանդես` Ճապոնիայում

Արամ Խաչատրյանին նվիրված ցուցահանդես` Ճապոնիայում
19.09.2013 | 11:17

Ճապոնիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ և «YAMAHA», «ZEN-ON MUSIC» ընկերությունների նախաձեռնությամբ Տոկիոյի Յամահա-Գինզա կենտրոնում բացվել է Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված ցուցահանդես:

Այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարությունից: Ցուցահանդեսում ներկայացված են Արամ Խաչատրյանի ստեղծագործական ուղին պատկերող լուսանկարներ, կոմպոզիտորի ստեղծագործությունների հավաքածուն, նրան նվիրված գրքերի ժողովածուն, տեսա-ձայնասկավառակներ:
Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 15-ը, այնուհետև, մինչև տարեվերջ կտեղափոխվի Ճապոնիայի Օսակա և Նագոյա քաղաքներ:
Նշենք, որ Արամ Խաչատրյանի 110-ամյակի շրջանակում աշխարհի շուրջ 170 քաղաքներում իրականացվել և իրականացվելու են տարբեր ծրագրեր: Հաղորդումներ, ֆիլմեր են նվիրվում հայ կոմպոզիտորին: Խաչատրյանական երաժշտությունը «շրջում» է աշխարհում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1077

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ